Նոյեմբեր ամսվա գործունեության մասին հաշվետվություն

Որպես գրադարանավար, սպասարկել եմ

կրթամալիրի աշակերտներին, դասավանդողներին, տրամադրել եմ դասագրքեր, գեղարվեստական գրքեր,ուսումնական խաղեր` երկարացված օրվա խմբերին: Գեղարվեստական գրքերի տացքը՝ 480 գիրք)

աշխատել եմ ԴՇՀ կայքում;

պատճենել, տպել և սքանավորել եմ ուսումնական նյութեր;

թվայնացրել եմ՝ Վահե Հայկ «Կաթիդ փարան չմոռնաս մամա» 4 էջ, Վանո Սիրադեղյան «Ծանր լույս» 224 էջ, Ստ. Լիսիցիան «Ազգագրական հարցարան» 111 էջ;

մշակել եմ 14 նոր գիրք (ֆոնդի համալրում)

Որպես քոլեջում «Գրադարանային գործ» բաժնում դասավանդող.

Համաձայն նոյեմբեր ամսվա ուսումնական պարապմունքերի ժամանակացույցի դասավանդել եմ «Գրադարանային սպասարկում» առարկան քոլեջում:

Տնային առաջադրանք

Թեմա՝ «Գրքի մշակում»
Ըստ կարգի գրանցել Excel ֆայլում
*(եթե ցանկում նշված գրքերը ձեռքի տակ չեն, կարող եք վերցնել այլ գրքեր կամ  հրատարակչությունը, տարեթիվը, էջերի քանակը դուք հորինեք)

Մշակել ցանկում նշված գրքերը՝

Օրինակ՝

891.9/Ս-28 Սարոյան, Վիլյամ Ընտիր երկեր 4հատորով: Հ.1 Ե.:Սովետ.գրող,1988.-488էջ: 1988
  • Վիլյամ Սարոյան «Ընտիր երկեր չորս հատորով», հատոր1,2,3,4
  • Հրաչյա Աճառյան «Հայերեն արմատական բառարան»
  • Աշոտ Տեր-Գրիգորյան «Հայոց լեզվի մեթոդիկա, տարրական դասարաններ»
  • Պարույր Սևակ«Անլռելի Զանգակատուն: Պոեմ»
  • «19-րդ դարի ամերիկյան պատմվածք»
  • «Դպրոցական մեծ հանրագիտարան»
  • Հովհաննես Թումանյան«Հեքիաթներ»
  • Խուդավերդյան, Կ. «Հայկական համառոտ հանրագիտարան: 4 հատորով»
  • Մովսես Խորենացի «Հայոց պատմություն»
  • Ալեքսանդր Պուշկին «Բանաստեղծություններ»
  • Ալեքսանդր Դյումա «Կամելիազարդ տիկինը»

Առաջադրանք

Ունենք գրքերի ցանկ: Օգտագործելով Filter գործիքը հաշվել ՝

  • գեղարվեստական գրքերի քանակը (հատ)
  • մեթոդական գրքերի քանակը (հատ)
  • 2021թ. փետրվար ամսին ստացած գրքերի քանակը
  • 2777` այս ինվենտար համարի տակ ի՞նչ գիրք է գրանցված
  •  ունե՞նք արդյոք «Չգտնված երիցուկներ» գիրքը և ո՞վ է հեղինակը
  • քանի՞ հատ «Հրաշքը» գեղարվեստական գիրք ունենք գրանցված
  • Մալո, Հեկտոր հեղինակի քանի՞ գիրք ունենք