«Ուսումնական Արագածոտն»

Նոյեմբերի 24-ին «Գրադարանային գործ» բաժնի ուսանողները  մասնակից եղան «Ուսումնական Արագածոտն» նախագծի շրջանակում կայացած ուսումնահայրենագիտական ճամփորդությանը: Այցելեցին Արագածոտնի մարզ, Թալինի բերդ կամ Քաղենիի ամրոց, Թալինի   Սուրբ Կաթողիկե եկեղեցի,  Մուշեղ Գալշոյանի տուն-թանգարան: Հիացած, զարմացած, տպավորված վերադարձանք տուն:

Это слайд-шоу требует JavaScript.

 

«Ուումնական աշուն». գրադարանի նախագիծ

1.«Թղթե քաղաքները» գրքի մուտքը գրադարան. համագորոծակցային նախագիծ միջին և ավագ դպրոցների հետ
2.«Ուումնական աշուն» նախագծի շրջանակում գրադարանի համագործակցությունը Հարավային դպրոցի հետ
3.«Ուումնական աշուն» նախագծի շրջանակում գրադարանի համագործակցությունը Արևելյան դպրոցի հետ

Ա՜յ, քեզ Շրջիկ գրադարան

pizap.com14506256577501

Շրջիկ գրադարանը դեկտեմբերի 17-ին այցելեց մեր դասարան: Ոչ թե սովորականի պես, այլ՝ հեծանվով: Ո՞վ էր հեծանիվը վարում. մեր սիրելի տիկին Նոնան:
Ա՜յ, քեզ Շրջիկ գրադարան ու տիկին Նոնա:
Տիկին Նոնան մի մեծ արկղ էր բերել՝ լցված տարբեր գրքերով: Նա ներկայացրեց Շրջիկ գրադարանը, բաժանեց գրքերը, սովորողնեը կարդացին, ներկայացրեցին իրենց կարդացածը և պայմանավորվեցին տիկին Նոնայի հետ այցելել գրադարան, գրանցվել և վերցնել իրենց նախընտրած գիրքը արձակուրդի ընթացքում կարդալու համար: